ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Գեղարվեստի այբուբենը` գեղարվեստի համամարդկային լեզու

«Գեղարվեստի այբուբենը`   գեղարվեստի համամարդկային լեզու
10.04.2012 | 00:00

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնից տեղեկացնում են, որ Վիկտոր Վազարելիի «Օպտիկական հեռանկարներ» ցուցահանդեսը կփակվի ապրիլի 15-ին:

2011-ին բացված ցուցահանդեսի շրջանակներում իրականացվել է կրթական երկու ծրագիր` «Օպ-արտ. գույնի և ձևի փոխակերպումներ», «Տպագրական արվեստի ներածություն»:

«Ծրագրերի նպատակն էր նպաստել Վազարելիի բազմակողմանի արվեստի բացահայտմանը, զարգացնել երեխաների ստեղծագործական միտքը, ինչպես նաև ներկայացնել տպագրությունն իբրև արվեստի տեսակ: Սովորաբար մենք զուգակցում ենք ցուցադրությունները և կրթական ծրագրերը` արվեստագետին առավել լավ ներկայացնելու և թանգարանային այցելությունն ավելի ինտերակտիվ դարձնելու նպատակով: Այս առումով Վիկտոր Վազարելիի ցուցահանդեսը և կրթական ծրագրերը միանշանակ հաջողվեցին»,¬ ասում է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

Վիկտոր Վազարելին ծնվել է 1906-ին` Հունգարիայի Պեչ քաղաքում: ՈՒսումնասիրելով օպտիկական ազդեցության, գույն-ձև փոխհարաբերության հիմնախնդիրները` Վազարելին զարգացրել է երկրաչափական աբստրակցիայի իր ոճը` հիմք դնելով արվեստի նոր ուղղության: 1965-ին Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում օպտիկական արվեստին նվիրված «Responsive Eye» (Զգայուն աչք) ցուցադրությունից հետո Վազարելին հռչակվել է օպ-արտի նախահայր: Մշակելով գեղարվեստի այբուբենը` որպես գեղարվեստի համամարդկային լեզու, Վիկտոր Վազարելին ձգտել է արվեստը հասանելի դարձնել յուրաքանչյուրին` նպաստելով արվեստի և հասարակության ներդաշնակ զարգացմանը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1577

Մեկնաբանություններ